Երազում մազ կտրելու իմաստը

Մարդիկ հաճախ մազերն են կտրում՝ արտաքինը փոխելու, ամեն տարի իրենց նորացնելու, կամ որ մազերը ավելի արագ աճեն. հենց դա էլ նշանակում է երազում մազ կտրելը՝ փոփոխությունների ժամանակաշրջան։ Սա երազի մեկնաբանություններից մեկն է, քանի որ կախված համատեքստից կամ նրանից, ինչ տեսնում ես Մորփեոսի գրկում, իմաստները կարող են տարբեր լինել։
Երազում մազ կտրելը կարող է նաև նշանակել, որ կորցնում ես տրամադրությունդ, զգում ես ուժասպառ, կարող է լինել սթրեսի, սիրո, ընկերների կամ ընտանիքի անդամների կորստի շրջանի ցուցիչ։ Հեռավորություն, բաժանում, հրաժեշտներ։
Այս տեսակ երազները հաճախ են հայտնվում, երբ մեծ սթրես կա, անհանգստություն այն ամենի համար, ինչ աշխարհում է կատարվում Covid-19-ի պատճառով, կամ երբ աշխատանք չունես, կամ երբ սիրելիիդ ես կորցրել։ Երբ օրգանիզմը մշտական լարման մեջ է, շատ հավանական է, որ քնած ժամանակ երազես, թե քեզ մազ են կտրում։
Ի՞նչ է կատարվում քո կյանքում, որ երազում մազ կտրես
Ըստ հոգեվերլուծության՝ բոլոր երազներն ինչ-որ բան են նշանակում․ դրանք քո ներկա կյանքի արտացոլումն են կամ քեզ բան են ավետում, որ տեղի կունենա։ Երազը կարելի է անվանել նույնիսկ խորհրդատու, երբեմն՝ լավ բաների, երբեմն՝ ոչ այնքան հաճելի բաների մասին։ Ուստի կարևոր է հիշել երազածիդ յուրաքանչյուր մանրամասն։
Հնարավոր է, որ կյանքիդ այս պահին փոխում ես քո մտածելակերպն ու գործելաոճը, և հենց դրանով է բացատրվում այս երազը։ Երազում մազ կտրելը մեծ մասամբ կապված է նաև իրականությունը ընդունելու հետ։

Երազում մազ կտրել
Եթե քո կյանքում ծաղկում է քո նոր «ես»-ը, նորացնում ես այն, թե ինչպես ես տեսնում առաջացող իրավիճակները, ապա հավանական է, որ երազես մազերդ կտրելու մասին։ Կարող է լինել, որ կտրում ես ինքդ, կամ ուրիշը, օրինակ՝ վարսավիրը։
Երազում մազ կտրելը կարելի է մեկնաբանել նաև որպես անվստահություն կամ այն, թե ինչպես ես զգում, որ քեզ տեսնում են հասարակության մեջ։ Այս երազը կարող է քեզ մղել սիրել ինքդ քեզ, ավելի շատ աշխատել քո անհատականության և էության վրա, որպեսզի տեսնես քո արժեքը։ Ինչպես դու քեզ տեսնես, այնպես էլ քեզ կտեսնեն։
Ինքդ քեզ մազ կտրելը
Թվում է՝ կինոյից է, չէ՞։ Կանգնած ես հայելու առաջ, և երազում մկրատ ես վերցնում և ինքդ քեզ մազերդ կտրում։ Ինքդ քեզ մազ կտրելը նշանակում է, որ կամ պատրաստվում ես խզել քո աշխատանքային կապը, կամ արդեն խզել ես։ Դու պատրաստվում ես հրաժարվել աշխատանքից կամ ավարտել տարիներ տևած սիրային հարաբերությունը և չգիտես, թե ինչպես դա անել։
Այսպիսի երազում ամեն ինչ վատ չէ։ Ինքդ քեզ մազ կտրելը կարող է նաև նոր սկզբի խորհրդանիշ լինել, քո սեփական բիզնեսի մեկնարկ, անձնական ապրանքանիշիդ ներկայացում, և էլ ավելի կհաջողվի քեզ։

Երկար մազ կտրելը
Եթե երազում մազերդ երկար են և կտրում ես, կարող է նշանակել, որ կյանքում ինչ-որ մեկը ցանկանում է քո փոխարեն որոշում կայացնել՝ քեզ չհարցնելով։ Այս երազը զգուշացնում է, որ ինչ-որ մեկը ցանկանում է գողանալ քո ուժը, հիշիր, որ երկար մազերը կապված են մարմնի ու հոգու ուժի հետ։
Մյուս կողմից, այս երազն ունի նաև դրական կողմ․ ամեն վատը կանցնի, այն ամենը, ինչ քեզ անհանգստություն է պատճառում, կհեռանա կյանքիցդ։
Մազ կտրել շատ կարճ ու դրան մնալ
Մի բան է մազ կտրել ու կարճ թողնել ըստ ցանկության, մյուսը՝ այնպես անել, որ արդյունքը տխրեցնի։ Եթե երազում դա է պատահում, կտրում ես մազերդ, և դրանք շատ կարճ են դառնում ու տխրություն ես զգում, դա կարող է նշանակել, որ քո հպարտությունը վիրավորված է, ինչ-որ մեկը քեզ նվաստացրել է, և այդ տրտմությունը երազ ես տեղափոխում։ Եթե ընդհակառակը, արդյունքը գոհացնում է, դա խորհրդանշում է, որ կյանքում արմատական փոփոխություն կսկսես, ցանկացած ոլորտում։ Արթնանալիս փորձիր հիշել, ինչպես էիր տեսնվում և ինչ էիր զգում, դա կօգնի պարզել, թե ինչ է կատարվում կամ ինչ է լինելու քո կյանքում։
Մազ կտրել և արդյունքը անհավասար
Ինքդ քեզ վստահության բացակայությունը կարող է արտացոլվել այն երազում, որտեղ քո մազերը կտրում ես և դրանք վատ են ստացվում, առանց ձևի կամ անհավասար։ Դա անվստահություն է քո աշխատանքում կամ սիրային հարաբերություններում։ Գնահատիր, թե ինչ բաներ պետք է ուղղես, որպեսզի ամրացնես քո սերն ինքդ քո հանդեպ ու ինքնագնահատականը, այս երազը տագնապի զանգ է։ Սիրո մեջ այս երազը կարող է նշանակել, որ ուզում ես արտահայտել զգացմունքներ, բայց չունես դա անելու քաջություն։
Ի՞նչ է նշանակում, եթե մազ կտրողը այլ մարդ է
Երազներում կարող է ամեն ինչ լինել։ Այս դեպքում գլխավոր դերերը կարող են այլ մարդիկ լինել։ Երազում կարող ես տեսնել, որ ուրիշի մազ ես կտրում։ Ի՞նչ է նշանակում, որ դու կտրում ես ուրիշի մազերը։ Այստեղ պատասխանը կախված է նրանից, թե ով է այդ ուրիշը։

Երազում օտարի մազ կտրելը
Վերջերս դժվա՞ր է քեզ համար շփվել կյանք մտնող մարդկանց հետ։ Երազում օտարի մազ կտրելը հենց նշանակում է, որ քեզ շատ դժվար է լինում հարաբերվել մարդու հետ, ում նոր ես ճանաչել։ Այս երազի մեկ այլ մեկնաբանությունն այն է, որ դու այն մարդկանցից ես, ում դժվար է նոր ընկերներ ձեռք բերել։
Այս երազի դրական կողմն այն է, որ այն կանխագուշակում է կյանքի փոփոխություններ՝ նոր աշխատանքի սկիզբ, ինչ-որ մեկի հետ ծանոթանալ։ Փորձագետներն էլ հաստատում են, որ երբ երազում ես մի անծանոթ մարդու մազ կտրում, դա նշանակում է, որ պիտի տեղափոխվես այլ քաղաք կամ տուն։
Սիրելիիդ մազ կտրելը
Նաև կարող ես երազել, որ կտրում ես սիրելիիդ մազերը։ Եթե դա է եղել քո երազը, նշիր այն։ Սա շատ առանձնահատուկ և գրավիչ երազ է։ Եթե ունես ընկեր կամ ամուսին, և երազում նրա մազերն ես կտրում, կյանքը փորձում է ինչ-որ բան պատմել նրա կամ նրա մասին։
Այս երազի վրա պետք է ուշադրություն դարձնել, քանի որ քո ենթագիտակցությունը կարող է զգուշացնել, որ հարաբերությունները փոփոխության կարիք ունեն, դուրս գալ սովորականից։ Քո զուգընկերը կամ դու կարող եք ձանձրանալ նույն բանից և խնդրում եք նորացման օդ։ Այս երազը միշտ բարի ազդանշաններ է տալիս հարաբերությունների համար։ Կարող ես երազել նաև, որ ընկերոջ կամ ընկերուհու մազերն ես կտրում․ արդյունքը նույնն է, ինչ զուգընկերոջ դեպքում․ այդ հարաբերություններում կան փոխվելիք բաներ։
Ուստի երազում մազ կտրելու իմաստը կապված է փոփոխությունների, զգացմունքների, անձնական աճի, զուգընկերության և ընկերությունների հետ։ Հիշիր, որ բոլոր մանրամասները կարևոր են, քանի որ եթե հոգեբանի մոտ ես գնում, դրանք շատ կօգնեն հոգեվերլուծաբանին պարզել, թե ինչ է կատարվում քո կյանքում։