Անցնել բովանդակությանը
Tarot Online Gratis
🇪🇸 Español

Արկանների համակցություններ Ճգնավորի հետ

Արկանների համակցություններ Ճգնավորի հետ

Ճգնավորի քարտը Թարոյի մեծ արկաններից է և նշանավորված է թիվ ինը (IX)-ով։ Այս քարտը ներկայացնում է միայնությունը, անձնական ինքնուսումնասիրությունը, խորհրդածությունը, ներսն ուղղված հայացքը։ Այն նաև խորհրդանշում է իմաստությունը և լավ որոշումների կայացումը։

Ճգնավորը մի քանի իմաստ ունի, երբ հայտնվում է մենակ, բայց այլ մեծ արկանների հետ համատեղ նրա հաղորդած պատգամը փոխվում է և շատ ավելի է ընդլայնվում։

Ճգնավորը Խելագարի հետ

Ճգնավորը Խելագար (0) արկանի հետ Թարոյի ընթերցանության մեջ նշանակում է, որ անցնում եք շատ մտահոգությունների ժամանակաշրջան, որոնք ձեզ գերազանցում են, պատում են ձեզ, և դուրս գալու ելք չեք գտնում։ Այնքան եք կենտրոնացել ձեզ անհանգստացնող բաների վրա, որ մոռացել եք ձեր էության արկածախնդիր, զվարճալի մասը։ Այս քարտերի համակցությունը ցույց է տալիս, որ դուք կանգնել եք տեղում։

Մյուս կողմից, այս զույգը զգուշացնում է, որ պետք է սկսեք ներքուստ գնահատել ինքներդ ձեզ, որպեսզի գտնեք հենց ձեր մտահոգությունների պատճառը, այն, ինչն իրականում ազդում է ձեզ վրա, որպեսզի լուծեք այն։ Ժամանակն է նոր ուղիներ բռնելու, հին սովորույթներն ու արժեքները կոտրելու, սրտի ձայնին ունկնդրելու։

Ճգնավորը Մագի հետ

Երբ Ճգնավորը և Մագը (I) միասին են հայտնվում քարտերի խորհրդատվության մեջ, պատգամն այն է, որ պետք է ամրապնդել համբերությունը և համեստությունը կյանքի յուրաքանչյուր քայլում, որպեսզի դրական արդյունքների հասնեք և կատարեք ձեր երազանքները։

Այսպես նաև, Թարոյի այս քարտերի համակցությունը ցույց է տալիս, որ ժամանակն է ներքին փոխակերպման գործընթացի, ինքնախորհրդածության, ներսում տեղի ունեցողն ու խորապես զգացածը վերլուծելու։ Սիրային ոլորտում ինչ-որ մեկը ձեզ է նայում, ինչ-որ մեկը դիտում է ձեզ, որովհետև հետաքրքրված է ձեզնով, հավանաբար կխոստովանի իր զգացմունքները։

Ճգնավորը Քահանա-թագուհու հետ

Ճգնավորը և Քահանա-թագուհին (II), որը նաև կոչվում է Պապեսա, նկարագրում են շատ ազնիվ, ինքնամփոփ և երկչոտ կնոջ, ով ունի բարի զգացմունքներ, բայց չի արտահայտում դրանք։

Սիրո ոլորտում այս զույգը ցույց է տալիս, որ երկու մարդու միջև ծագում է ուժեղ, խորը սեր։ Դա շատ ամուր հարաբերություն է, որը պահպանվում է մետաքսե ձեռքերով, պահվում է և պաշտպանվում է ամեն ինչից ու բոլորից։ Այս զույգը խոսում է ինտիմ սիրո մասին, որը չի ցուցադրվում լույսի ներքո։

Այս զույգը նրան, ով իրեն միայնակ և խավարի մեջ է զգում, ցույց է տալիս, որ շուտով լավ կզգա, շնորհիվ մեկ ուրիշ մարդու աջակցության, ով կօգնի իրեն դուրս գալ այդ մեկուսացման վիճակից։ Այս քարտերը նաև հայտնում են խորհրդածության անհրաժեշտության մասին։ Պետք է զրուցել մայրիկի հետ, կամ կարոտում են նրան, որովհետև նա այլևս չկա։

Ճգնավորը Կայսրուհու հետ

Կյանքում մեծ շփոթություն, հատկապես այն, ինչ զգում եք, այդպես են բացահայտում Ճգնավորը և Կայսրուհին (III), երբ միասին են հայտնվում Թարոյի բաժանման մեջ։

Մյուս կողմից, այս համակցված մեծ արկանները ցույց են տալիս հոգևոր խաղաղության և հանգստության որոնում։ Կան բացասական զգացմունքներ ու հույզեր, որոնք պետք է բուժվեն, և դա հնարավոր է միայն ինքնախորհրդածության, անձնական մտորումների և մեդիտացիայի միջոցով։

Ճգնավորը և Կայսրուհին զգուշացնում են, որ չպետք է վերցնել ուրիշների պատասխանատվությունը, պետք է թողնել ամեն ինչ, ինչը ծանրություն է և ձերը չէ։ Այս զույգը խորհուրդ է տալիս հեռու մնալ այն մարդկանցից, ովքեր ձեզ վնասում են, ովքեր լավ չեն ձեր ներքին խաղաղության համար։ Սահմաններ դրեք թունավոր մարդկանց, սա այս արկանների համակցության մյուս պատգամն է։

Ճգնավորը Կայսրի հետ

Աշխատանքային ոլորտում դրական արդյունքների բանալին կլինեն հաստատակամությունը և զգուշավորությունը, զգուշացնում են Ճգնավորը և Կայսրը (IV), երբ միասին են հայտնվում Թարոյի խորհրդատվության մեջ։ Այս զույգը գուշակում է առաջխաղացումներ և անսպասելի բաներ աշխատանքում, որոնք կմոտեցնեն ձեզ ձեր երազանքներին ու նպատակներին։

Ճգնավորը Գերագույն քահանայի հետ

Ճգնավորը Գերագույն քահանայի (V) հետ Թարոյի բաժանման մեջ նկարագրում են անձի, ով իր նկատմամբ անճկուն է, խիստ է, ոչնչի առջև չի ծռվում։ Բարոյականությունը ամեն ինչից վեր է, և դա վերաբերում է նաև նրան շրջապատող մարդկանց։

Այս զույգը գուշակում է ինքնախորհրդածության ժամանակներ։ Ցանկանալու եք ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ, կուզենաք լինել մենակ, որպեսզի կենտրոնանաք ներսի վրա, ձեր էության ներսում տեղի ունեցողի վրա։

Սիրո հետ կապված այս զույգը խոստանում է ժամանակ մենակ, պատրաստ չեք և ցանկություն չունեք որևէ մեկի հետ լինելու, ուզում եք լինել միայն ինքներդ ձեզ հետ։ Անհրաժեշտ է կենտրոնանալ ինքնասիրության վրա, կապվել ներքին եսի հետ։

Ճգնավորը Սիրահարների հետ

Մենակությունից դուրս գալ՝ անձնական հարաբերությունների ժամանակաշրջան սկսելու համար, այդ մասին են խոսում Ճգնավորը և Սիրահարները (VI), երբ համակցված են։ Ինչ-որ մեկը, ով բանտում է, կարող է ազատության մեջ դուրս գալ։ Սիրո ոլորտում այս զույգը ցույց է տալիս, որ արդեն պատրաստ եք ինչ-որ մեկի հետ դուրս գալ սկսելու։

Այս քարտերը գուշակում են դրական և բավարար փոխակերպում դեռահասի, գուցե՝ որդու կյանքում։ Աշխատանքային ոլորտում Ճգնավորը և Սիրահարները գուշակում են նախագծեր, որոնք իրականանում են, հասնում են այն նպատակներին, որոնք երկար ժամանակ առաջ էին պլանավորված։

Ճգնավորը Կառքի հետ

Երբ Թարոյի մեծ արկաններ Ճգնավորը և Կառքը (VII) համակցված են հայտնվում քարտերի ընթերցանության մեջ, նկարագրում են մի անձի, ով սկսում է մենակ ճանապարհ, որպեսզի գտնի իրեն և վերադարձնի իր անձնական զորությունը, որը հաճախ կորցված է արտաքին այլ հարցերի վրա կենտրոնանալու պատճառով։ Այս քարտերը խոսում են իրեն գտնելու անհրաժեշտության մասին։

Եթե խորհրդատվությունը սիրային հարաբերությունների մասին է, հարաբերություն սկսելու համար ժամանակը լավը չէ, պատրաստ չեք ինչ-որ մեկի հետ լինելու, նույնիսկ ցանկություն չկա, քանի որ ուզում եք մենակ լինել ձեր եսի հետ։ Սկսեք փոխակերպման գործընթաց բոլոր առումներով։

Ճգնավորը Արդարության հետ

Ճգնավորը և Արդարությունը (VIII) գուշակում են վերլուծության ժամանակ։ Դուք գնահատում եք անձնական իրավիճակը, ինչպես նաև մեկ այլ մարդու վարքագիծը։ Արդար լուծումների որոնում։

Սիրային հարաբերություններում այս զույգը հուշում է բացվել հաղորդակցության համար զուգընկերոջ հետ, կան բաներ, որոնք միայն զրուցելով կարելի է լուծել։ Այդ մարդը պատրաստ է լսել, օգտվեք պահից՝ ձեր զգացմունքներն արտահայտելու համար, միշտ զգուշորեն։

Աշխատանքային ոլորտում այս զույգը նաև հուշում է, որ գործելիս և խոսելիս զգույշ լինեք, միշտ հսկեք, թե ինչ եք ասելու, միշտ մտածեք նախքան գործելը։

Ճգնավորը Բախտի անիվի հետ

Առանձնահատուկ համակցություն է Ճգնավորը և Բախտի անիվը (X), քանի որ ցույց է տալիս, որ ցանկանում եք մենակ լինել, բայց հանկարծ կարող է սեր հայտնվել և ձեզ տպավորել։ Այս համակցված քարտերը նկարագրում են չափազանց զգույշ անձի, ով ամեն ինչ չափից ավելի է մտածում, այնքան, որ դա կարող է ստեղծել անշարժության և անորոշության ժամանակաշրջան։ Եթե նոր եք բաժանվել զուգընկերոջից, և այս քարտերը հայտնվում են Թարոյի ընթերցանության մեջ, կարող է լինել հաշտություն։

Ճգնավորը Ուժի հետ

Դուք անընդհատ վիճում եք ինքներդ ձեզ հետ, այդ մասին են խոսում Ճգնավորը և Ուժը (XI) մեծ արկանները, երբ համակցված են հայտնվում Թարոյի խորհրդատվության մեջ։ Այս քարտերը նաև խորհուրդ են տալիս ամեն պահ պահպանել զգուշավորությունը, որպեսզի հասնեք ցանկացածին։

Այս զույգը խոսում է նաև աշխատանքային մրցակցության մասին։ Ինչ-որ մեկը առաջ է անցնում ձնից, թեև դա երևում չէ։ Լավ վերլուծեք ձեր միջավայրը և սկսեք գործել, որպեսզի աչքի ընկնեք։

Ճգնավորը Կախվածի հետ

Ճգնավորը և Կախվածը (XII) երկու մեծ արկաններ են, որոնք համակցված հայտնվելիս քարտերի ընթերցանության մեջ ցույց են տալիս, որ պետք է որոշում կայացնեք, որից խուսափում եք։ Կա անշարժության զգացում, և պետք է որոշում կայացնեք ինչ-որ կարևոր բանի մասին, որպեսզի դուրս գաք այդ կաթվածահար վիճակից։

Պրոֆեսիոնալ և աշխատանքային ոլորտում այս զույգը գուշակում է շատ պահանջկոտ և պարտավորություններով լի ժամանակներ։ Շատ կաշխատեք, և շատ արդյունք չեք տեսնի, աշխատանքը խրված է, առայժմ առանց առաջընթացի։

Ճգնավորը Մահվան հետ

Մահը (XIII) և Ճգնավորը Թարոյի բաժանման մեջ խոսում են գործողության և զգացմունքի երկակիության մասին։ Գործում եք զգուշորեն, բայց անխուսափելի և չկասեցվող փոփոխություններ են գալիս, որքան էլ որ ցանկանաք հակառակը։ Այդ փոփոխությունները կփոխեն ամեն ինչ ձեր կյանքում և նոր փուլի ճանապարհ կբացեն։

Աշխատանքում այս զույգը ցույց է տալիս, որ աշխատանքում մնալու համար պետք է ընդունել մի դիրքորոշում, որի հետ շատ համաձայն չեք։ Իսկ սիրո մեջ այս մեծ արկանները հայտնում են անսպասելի փոփոխությունների մասին հարաբերություններում, որոնք կարող են վիրավորել կամ տխրություն պատճառել մյուս մարդուն։

Ճգնավորը Չափավորության հետ

Կրկին հայտնվում են մեդիտացիա և ներքին կապ բառերը, ինքներդ ձեզ վերադարձնելու անհրաժեշտություն, դա են ցույց տալիս Ճգնավորը և Չափավորությունը (XIV), երբ համակցված են։

Կա մեկը, ով գնահատում է՝ արդյոք ձեզ հետ լուրջ ու կայուն հարաբերություն ունենալ, թե ոչ։ Աշխատանքային ոլորտում այս քարտերը գուշակում են ձեր բիզնեսի կամ ձեռնարկության համար ոգեշնչում, կսկսեք ավելի հստակ և կազմակերպված տեսնել բաները։ Պատկերը առաջընթացի, նպատակների և երազանքների իրականացման պատկեր է։

Ճգնավորը Սատանայի հետ

Մենակության ժամանակին գալիս են գայթակղություններ կամ հոգևոր առումով անբավարար հարաբերություններ, դա գուշակում է Ճգնավորը, որին հաջորդում է Սատանան (XV) Թարոյի խորհրդատվության մեջ։ Եթե սիրային հարաբերություն եք փնտրում, առայժմ չեք գտնի։ Այն մարդը, որ ձեզ դուր է գալիս, միայն ֆիզիկական ձգողություն է զգում և սեր տալու բան չունի։ Խնդիրը նրանում չէ, որ նա վատ մարդ է, այլ այն, որ այս պահին նա նախընտրում է մենակ լինել։

Ճգնավորը Աշտարակի հետ

Ճգնավորին, որին հաջորդում է Աշտարակը (XVI) Թարոյի բաժանման մեջ, գուշակում է մենակության ժամանակաշրջանի ավարտը։ Դա կարող է լինել հարկադիր իրավիճակ, այսինքն՝ չեք ուզում դուրս գալ ձեր ճգնավորական հոգու վիճակից, բայց հանգամանքները ստիպում են ձեզ դուրս գալ արտաքին աշխարհ։ Սիրո մեջ այս զույգը զգուշացնում է, որ ձեր զուգընկերը մտածում է ձեզ թողնելու և առանց ձեզ նոր ճանապարհ սկսելու մասին։

Ճգնավորը Աստղի հետ

Ձեր նախագծերը կիրականանեն, բայց երկար ժամկետում, ուստի պետք է պահպանեք հաստատակամություն և համբերություն, այդ մասին են խոսում Ճգնավորը և Աստղը (XVII) համակցված։ Ձեր ջանքերի պտուղը կտեսնեք, եթե մեծ նվիրումով և համբերությամբ աշխատեք, այն արագ չի լինի, մի կորցրեք հավատը։

Սիրային հարաբերությունները դանդաղ կառաջընթացեն, բայց պարտավորությամբ։ Միայնակների համար այս համակցությունը գուշակում է հարաբերության իրականացում, որն արդեն սկսում է իր առաջին քայլերը, ինչ-որ մեկը ինչ-որ բան է ուզում ձեզանից, բայց զգուշորեն է գնում։

Ճգնավորը Լուսնի հետ

Երբ Ճգնավորը հայտնվում է Լուսնի (XVIII) կողքին, գուշակում է մենակության երկար ժամանակաշրջան։ Այս համակցված քարտերը նկարագրում են անձի, ով անապահովության պատճառով ինքն իրեն փակում է։ Այս զույգը գուշակում է վախ ցանկացած տեսակի հարաբերությունից մարդկանց հետ։

Իսկ աշխատանքային ոլորտում այս համակցված քարտերը գուշակում են խաբեություն, պետք է զգոն լինեք և զգուշորեն գործեք, չվստահելը կօգնի ձեզ պաշտպանվել։ Մյուս կողմից, այս զույգը հուշում է, որ բավականին մեծ տարիքի մի անձ կարող է շփոթություն առաջացնել ձեր կյանքում։

Ճգնավորը Արևի հետ

Սա երջանկություն բերող համակցություն է։ Ճգնավորին, որին հաջորդում է Արևը (XIX), գուշակում են բազմաթիվ ուրախությունների սկիզբ, այն բանից հետո, երբ երկար ժամանակ փակված եք եղել ինքներդ ձեր մեջ։ Կհաղթահարեք ցավերը, ցավերը սիրային հարաբերության ավարտից։ Այստեղ արևը ուրախություն է բերում Ճգնավորի մենակյացին։

Աշխատանքում գուշակումը նույնպես դրական է։ Ձեր ջանքերը կվարձատրվեն, կսկսեք հնձել ձեր անընդհատ ջանքերի պտուղները։

Ճգնավորը Դատաստանի հետ

Ճգնավորին, որին հաջորդում է Դատաստանը (XX) Թարոյի ընթերցանության մեջ, գուշակում են սպասված փոփոխության սկիզբ, լրիվության հասնել, դառնում եք այն մարդը, ում այդքան ցանկանում էիք լինել՝ իմաստուն, հանգիստ, հավասարակշռված և լիարժեք։

Սիրո ոլորտում այս քարտերը գուշակում են վերամիավորումներ, հեռավորությունը հաղթահարվում է, և կապերը ամրանում են։ Երևում է շատ երջանկության պատկեր։

Ճգնավորը Աշխարհի հետ

Երբ Ճգնավորը և Աշխարհը (XXI) միասին են հայտնվում քարտերի բաժանման մեջ, դա նշանակում է, որ ներքին աշխատանքը սկսում է դրական պտուղներ տալ։ Ձեր նպատակները նյութականանում են ինքնախորհրդածության ժամանակ ձեռք բերած կարողությունների շնորհիվ։ Միայնակների համար այս քարտերի համակցությունը գուշակում է, որ հեշտ չի լինի։ Ձեր երազանքների զուգընկերոջը գտնելը մի փոքր ժամանակ կպահանջի, մինչդեռ դուք շարունակում եք աշխատել ինքներդ ձեր վրա։

Արկանների նշանակությունը

Ձեզ կարող է հետաքրքրել իմանալ և՛ մեծ, և՛ փոքր արկանների նշանակությունը –> Արկանների նշանակությունը <– ամենալայն մակարդակով։